Սնունդը և առողջությունը
Ոչ կալորիական 23 մթերք. news.am
Ոչ կալորիական է համարվում ջուրը: Բայց կան մթերքներ, որոնց կալորիականությունն այնքան ցածր է, որ դրանցից ստացված ամբողջ էներգիան օրգանիզմը ծախսում է հենց դրանք մարսելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը:
1. Խնձոր
Կալորիականությունը՝ 47 կկալ 100 գր-ում: Խնձորը հարուստ է C եւ A վիտամիններով, չափազանց օգտակար է սրտի առողջության համար: Արեւմուտքում համարում են, որ օրական գոնե մեկ խնձոր ուտելու դեպքում կխուսափեք բազմաթիվ հիվանդություններից:
2. Ծիրան
Կալորիականությունը՝ 12 կկալ մեկ պտղում: Ծիրանի հավելումը սննդակարգում նվազեցնում է սրտի եւ ուղեղի կաթվածի վտանգը: Դրանում C վիտամին, կալիում եւ մանրաթելեր կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի առողջության համար:
3. Ծնեբեկ
Կալորիականությունը՝ 6 կկալ մեկ թերթիկում: Ծնեբեկը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, A, C, E եւ K վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ մանրաթելեր:
4. Բազուկ
Կալորիականությունը՝ 36 կկալ 100 գր-ում: Բազուկը երկաթի եւ այլ սնուցիչների հրաշալի աղբյուր է: Այն նաեւ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, նվազեցնում է զարկերակային ճնշումը, կանխում ծերունական տկարամտությունը:
5. Բրոկոլի
Կալորիականությունը՝ 33 կկալ 100 գր-ում: K եւ C վիտամինների աղբյուր է: Բրոկոլին նաեւ մեծ քանակությամբ կալիում եւ մանրաթելեր է պարունակում, պաշտպանում է մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ քաղցկեղային:
6. Ծաղկակաղամբ
Կալորիականությունը՝ 3 կկալ մեկ ծաղկում: Ծաղկակաղամբի մեկ չափաբաժինը հասուն մարդու օրգանիզմին անհրաժեշտ C վիտամինի 77% է պարունակում, որն արդեն պատճառ է ներառելու սննդակարգում:
7. Նեխուր
Կալորիականությունը՝ 2 կկալ մեկ ճյուղում: Նեխուրի հիմնական կազմը ջուրն է, այդ պատճառով նեխուր օգտագործելիս օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում, քան ստանում է նրանից:
8. Լոռամիրգ
Կալորիականությունը՝ 15 կկալ 100 գր-ում: Լոռամիրգը C վիտամինի եւս մեկ հրաշալի աղբյուր է, ինչպես նաեւ մանրաթելերի, մանգանի, հակաօքսիդանտների:
9. Ջրկոտեմ
Կալորիականությունը՝ 4 կկալ մեկ քառորդ փնջում: Այս բույսն առանձնանում է մեծ քանակությամբ K վիտամինի պարունակությամբ, որը չափազանց կարեւոր է ոսկրերի առողջության համար, ինչպես նաեւ աչքերի համար կարեւոր A վիտամինի պարունակությամբ: Այն նաեւ գլյուկոզինոլատ է պարունակում, որը հակաքաղցկեղային աղդեցություն է ունենում:
10. Վարունգ
Կալորիականությունը՝ 6 կկալ մեկ կտորում: Վարունգը նույնպես հիմնականում ջրից է կազմված, օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, օգնում է պահպանել սրտի եւ աչքերի առողջությունը:
11. Սամիթ
Կալորիականությունը՝ 12 կկալ 100 գր-ում: Բացի մեծ քանակությամբ մանրաթելերի պարունակությունից՝ սամիթն օգնում է վերականգնել կանանց մոտ հորմոնալ հավասարակշռությունը:
12. Սխտոր
Կալորիականությունը՝ 49 կկալ 100 գր-ում: Սխտորը հաջորդ գերմթերքն է, որը քիչ կալորիաներ է պարունակում, բայց հսկայական քանակությամբ օրգանիզմի համար օգտակար նյութեր:
13. Թուրինջ
Կալորիականությունը՝ 24 կկալ կես թուրինջում: Հետազոտությունները ցույց են տվել, որ յուղոտ սնունդ օգտագործելիս թուրինջի հյութ խմելու դեպքում հավաքվող քաշի 20%-ը նվազում է:
14. Կանաչ լոբի
Կալորիականությունը՝ 24 կկալ 100 գր-ում: Լոբին բազմաթիվ օգտակար վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ որոշ քանակությամբ սպիտակուց:
15. Կալե (գանգրաթերթ կաղամբ)
Կալորիականությունը՝ 33 կկալ 100 գր-ում: Այս բանջարեղենը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, հակաքաղցկեղային հատկություններ ունի՝ բրոկոլիի եւ բրյուսելյան կաղամբի հետ միասին: Այն քիչ քանակությամբ կալորիա է պարունակում, փոխարենը հարուստ է մանրաթելերով եւ վիտամիններով:
16. Պորեյ սոխ
Կալորիականությունը՝ 22 կկալ 100 գր-ում: K վիտամինի, ինչպես նաեւ մանգանի, B6 վիտամինի, պղնձի, երթակի եւ C վիտամինի հրաշալի աղբյուր է:
17. Կիտրոն
Կալորիականությունը՝ 3 կկալ մեկ կտորում: Մեկ կտոր կիտրոնն ընդամենը 3 կկալ է պարունակում, այն օգտագործելիս նույնքան այրվում է:
18. Հազար
Կալորիականությունը՝ 14 կկալ 100 գր-ում: Հազարը հիմնականում կազմված է ջրից, այդ պատճառով թույլ չի տա ավելորդ քաշ հավաքել:
19. Սոխ
Կալորիականությունը՝ 7 կկալ 100 գր-ում: Չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում սոխն ավելի շատ կալորիա է այրում, քան օրգանիզմը դրանից ստանում է: Բացի այդ՝ սոխն աշխարհում ամենաօգտակար մթերքներից է համարվում:
20. Մորի
Կալորիականությունը՝ 1 կկալ մեկ հատապտղում: Մորին մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում: Կարծիք կա, որ այն դրական է անդրադառնում արյան վիճակի եւ վերարտադրողական առողջության վրա:
21. Ելակ
Կալորիականությունը՝ 3 կկալ մեկ հատապտղում: Ելակի մեջ C վիտամինի պարունակությունն ավելին է, քան` նարինջում: Այն նաեւ լավացնում է մարսողությունը:
22. Շաղգամ
Կալորիականությունը՝ 24 կկալ 100 գր-ում: Ցածր կալորիականությամբ մթերք է, կատարյալ հարմար է սննդակարգի հետեւողների համար: Մեծ քանակությամբ C վիտամին է պարունակում, ինչպես նաեւ բետա-կարոտին՝ առողջ իմունային համակարգի համար:
23. Ձմերուկ
Կալորիականությունը՝ 16 կկալ մեկ կտորի մեջ: Կատարյալ է օրգանիզմը ջրով ապահովելու համար, կանխում է սրտի կաթվածը, քաշի ավելացումը, խոչընդոտում «վատ» խոլեսթերինի կուտակումը:
17.01.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ